Օգտվելով ledcrystal.am-ից` Դուք Ձեր համաձայնությունն եք տալիս ստորև շարադրված պայմաններին, ինչպես նաև մեր Գաղտնիության քաղաքականությանը: Խնդրում ենք ուշադիր կարդալ դրանք և ըստ անհրաժեշտության տպել ու պահել Ձեզ մոտ: Առաքման և վճարման հետ կապված պայմաններին կարող եք ծանոթանալ Առաքում և վճարում բաժնում: ledcrystal.am» և «Մենք» տերմինները վերաբերում են սույն կայքի (այսուհետ` Կայք) սեփականատեր հանդիսացող «Լեդկրիստալ» ՍՊԸ (այսուհետ` Ընկերություն): «Դուք» տերմինը վերաբերում է այս կայքը օգտագործողներին կամ դիտողներին: Ընկերությունն իրեն իրավունք է վերապահում ժամանակ առ ժամանակ փոփոխություններ կատարել Կայքի բովանդակության, «Գաղտնիության քաղաքականության» մեջ և սույն «Օգտագործման պայմաններում»: Պայմանները սահմանված են և մեկնաբանվում են` համաձայն ՀՀ օրենսդրության:
Եթե Ձեր գնած ապրանքը չի կրել որակական և քանակային փոփոխություններ, կարող եք վերադարձնել այն 1 օրվա ընթացքում` ներկայացնելով ՀԴՄ կտրոնը կամ հաշիվ-ապրանքագիրը: Այդուհանդերձ, եթե ապրանքը վերադարձնելու Ձեր ցանկությունը պայմանավորված է նրա որակական հատկանիշներով, Դուք կարող եք մեր առաքչի օգնությամբ փոխարինել տվյալ ապրանքը մեկ ուրիշով: Նույնը վերաբերում է նաև այն դեպքերին, երբ Դուք սխալմամբ նույն ապրանքախմբին պատկանող, բայց այլ ապրանքանիշի ապրանք եք պատվիրել և ցանկանում եք փոխարինել այն Ձեր նախընտրածով: Այսպիսի դեպքերում Ձեզանից գանձվում է միայն ապրանքների գների տարբերությունը` առկայության դեպքում, իսկ առաքման լրացուցիչ գումար չի գանձվում: Կայքի Պատասխանատվությունը
ledcrystal.am կայքում տրված պատվերը իրենից ներկայացնում է Ընկերությանը Ձեր կողմից արված առաջարկ` գնելու և առաքման միջոցով ստանալու որևէ ապրանք: Այդ առաջարկը համարվում է ընդունված, եթե դուք պատվերը գրանցելու պահին` զամբյուղում հաստատում եք մեր կողմից ներկայացված պայմանները , որը և համարվում է կայքի և Ձեր միջև կնքված պայմանագիր։ Առաքման պահից սկսած ապրանքը հայտնվում է Ձեր տնօրինության տակ, և Ընկերությունը դրա որակի և ամբողջականության առումով ոչ մի պատասխանատվություն չի կրում: Ընկերությունն ազատվում է պատասխանատվությունից իր ստանձնած պարտավորությունները չկատարելու կամ հետաձգված կատարելու համար, եթե դա պայմանավորված է մեր վերահսկողությունից դուրս գտնվող պատճառներով: Եթե սույն պայմաններից որևէ մեկը լիազոր մարմնի կողմից ճանաչվում է անվավեր, անօրինական կամ անկիրառելի, այդ պայմանը կանջատվի մնացած պայմաններից, որոնք կշարունակեն վավեր համարվել: